«Այս դատավորը կեղծ դատավոր էր իր ողջ էությամբ, քնած էլ կարող եմ էսպիսի վճիռ կայացնել». Թովմասյան (տեսանյութ) Ինչի՞ դիմաց է նախկին միանձնյա սեփականությունն անցել Սամվել Կարապետյանին և ինչու՞ է այս վիճակը. քննարկում ԱԺ-ում (տեսանյութ) «Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը». Աշոտյան (տեսանյութ) Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը «Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». Ադիբեկյան Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից «Հայաստանում ռուսական հետքով հեղաշրջման լուրն աբսուրդ է, դա հատուկ թողարկված ապատեղեկատվություն է». Զախարովա (տեսանյութ) Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները ՈւՂԻՂ. Հրապարակվում է Հրայր Թովմասյանի գործով վճիռը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում 

Գուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ

Հասարակություն

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․–ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:

Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Է.Պ.-ն և Ա.Գ.-ն,  նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ–ի բնակության վայր:

Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:

Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) , 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)  և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):  Վ․Հ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), Ա․Գ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,  335-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար«Այս դատավորը կեղծ դատավոր էր իր ողջ էությամբ, քնած էլ կարող եմ էսպիսի վճիռ կայացնել». Թովմասյան (տեսանյութ)Ջերմուկի բնակիչները նշեցին, որ համայնքի զարգացումը պատկերացնում են կանաչ տնտեսության և զբոսաշրժության միջոցով. Օլեգ Դուլգարյան Ինչի՞ դիմաց է նախկին միանձնյա սեփականությունն անցել Սամվել Կարապետյանին և ինչու՞ է այս վիճակը. քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)«Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը». Աշոտյան (տեսանյութ) Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Փաշինյանի խմբագրած թերթին. «Ժողովուրդ» Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը«Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». ԱդիբեկյանՀրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից«Մանթաշյանց»-ն առաջարկում է կասեցնել «Ոստիկանության մասին» օրինագծի փաթեթի առաջխաղացումը «Հայաստանում ռուսական հետքով հեղաշրջման լուրն աբսուրդ է, դա հատուկ թողարկված ապատեղեկատվություն է». Զախարովա (տեսանյութ) Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններըՈւՂԻՂ. Հրապարակվում է Հրայր Թովմասյանի գործով վճիռըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզումՈւսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով Այս տարի ընդունվել է 5 ուսանող, որից 2-ը զորակոչվել է բանակ. Hraparak.amԿանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետԱնվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համար Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքիցՄորս հետ պայման եմ կապել. Դավիթ Անանյան«Լավ չի ավարտվի, եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև սկսեն տարբերություն դնել». Զախարովա (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Արցախը ոչ թե 2020-ին, այլ 92-ին էր սոված, բայց կռվեց ու հաղթեց… (տեսանյութ)Ռուսաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ) Ծրագրո՞ւմ է արդյոք Մոսկվան Փաշինյան-Ալիև հանդիպում. Զախարովայի արձագանքը (տեսանյութ)Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը «Դրանց մեջ մի հատ խիղճ ունեցող չկա՞ր, որ ասեր պարո՛ն վարչապետ, մի րոպե լռությամբ հարգենք մեր նահատակների հիշատակը». Շարմազանով (տեսանյութ)ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի դատական գործով նիստը շարունակվում էԱրցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան «Աշոտյանի գործը պատվիրված է մեկ կենտրոնից, այդ հասցեն կառավարության շենքն է». Զոհրաբյան (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը 8 հաշտություն, դատարանի 3 վճիռ. Գալյանը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. ԶատուլինԱրտաշես Մամիկոնիչի դիրքորոշումները հազվադեպ եմ կիսել, բայց միշտ հաճույքով նրա հետ շփվել, զրուցել եմ. ՍուրենյանցԳուրգեն Արսենյանին առընչվող տարածքում պայթուցիկի դեպքի նախաքննություն է ավարտվել․ նոր մանրամասներ Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը, այլ ոչ թե Արևմուտքը (տեսանյութ)Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինԼալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը Մահացել է Արտաշես Գեղամյանը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունըԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում՝ առիթը բաց չթողնելով հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում. որդուցս հետո երազանքներիս գույնը փոխվել է. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Գազ չի լինի մի շարք հասցեներում Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Ամենադիտված