Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում Հ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.news Տավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ ու վիրավոր Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Այսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա Նախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ալեքսանդրա Գրիգորյանը` Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիր 

Պարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿ

Հասարակություն

Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն», իսկ «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին: Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:

Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար:

Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները:

Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենային՝ այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկելԹուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնումՀ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.newsՏավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ ու վիրավոր Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի էԱյսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկաՆախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելԱլեքսանդրա Գրիգորյանը` Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիրՑավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանությունՏիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ MediaHub.amԳլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le FigaroՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսականՉինացի պաշտոնյան աշխատանքի է ընդունել իր 58 սիրեկաններինԿարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամԽոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավորՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամՆերխուժել են «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան. Նա ինքնակամ ներկայացել է ՔԿՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը«Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». ՇարմազանովՀայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդի վարակման դեպքեր են գրանցվում, կան մահերԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. Փաշինյանը որոշում է ստորագրելԻրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին ներում է շնորհել շուրջ 3000 բանտարկյալի731 կիսատ մնացած օր ու 731 անվերջ հոսող արցունքներ. հերոս Տիգրան Շահբարյանի հարազատները տեսանյութ են հրապարակել Ուկրաինայում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է օգտվել Telegram-ից «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է ՀԷՑ-ը 2023 թ.-ին 68 հազար բաժանորդի վճարել է 116 մլն դրամ փոխհատուցում. Գարեգին Բաղրամյան Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել Իլոն Մասկը տգեղ բան արեց. Կադիրով (լուսանկար)Ջերմ հանդիպում ունեցա սիրելի Սոնա Խանճյանի հետ. Աննա Հակոբյան Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն դրամ կաշառք տալու փորձԱրցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, ու բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին․ Սերժ Թանկյան «Այս վճիռը որևէ հետեւանք չի առաջացնում, բացառությամբ, պարոն Թովմասյանի գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը». Օրբելյան (տեսանյութ)Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացող խմբակը երեկոյան ողբը շարունակել է ռեստորանում զուռնա-դհոլով. Չախոյան Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ է տարել Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Գիշեր-ցերեկ սպասում ենք՝ երբ է Իսրայելը մտնելու Լիբանան, որպեսզի «բարի գալուստ» ասենք. «Հեզբոլլահի» ղեկավար«Այս դատավորը կեղծ դատավոր էր իր ողջ էությամբ, քնած էլ կարող եմ էսպիսի վճիռ կայացնել». Թովմասյան (տեսանյութ)Ջերմուկի բնակիչները նշեցին, որ համայնքի զարգացումը պատկերացնում են կանաչ տնտեսության և զբոսաշրժության միջոցով. Օլեգ Դուլգարյան Ինչի՞ դիմաց է նախկին միանձնյա սեփականությունն անցել Սամվել Կարապետյանին և ինչու՞ է այս վիճակը. քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)«Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը». Աշոտյան (տեսանյութ) Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Փաշինյանի խմբագրած թերթին. «Ժողովուրդ» Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը«Իսկ Պետոյի էգը քանի՞ միլիգրամ ուղեղ ունի». Ադիբեկյան
Ամենադիտված