Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ ինքը ծնվել է. Զոհվածի հայր Արտակարգ դեպք Երևանում. Հարբած ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք Փաշինյանը չի այցելել «Եռաբլուր». ծաղկեպսակ է ուղարկել. News.am Նախագահի ու ԱԺ խոսնակի փոխարեն Եռաբլուր ուղարկվեցին նրանց անունից ծաղկեպսակներ (տեսանյութ) Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 33 տարի մենք ունեցել ենք նվաճումներ, բայց չենք կարողացել պահել ազգային բանաձևը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) 33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության. Արմեն Սարգսյանի ուղերձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Չեխիայի դեսպանը հայ ժողովրդին միասնություն է մաղթել. նա հայերեն գրառում է արել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 

Ներողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ.

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:

Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մյուռոնօրհնության սրբությունները Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվՓաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ ինքը ծնվել է. Զոհվածի հայր ԱՄՆ-ն անսասան է մնում հայ ժողովրդի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում․ ԲլինկենԱրտակարգ դեպք Երևանում. Հարբած ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք Փաշինյանը չի այցելել «Եռաբլուր». ծաղկեպսակ է ուղարկել. News.amՆախագահի ու ԱԺ խոսնակի փոխարեն Եռաբլուր ուղարկվեցին նրանց անունից ծաղկեպսակներ (տեսանյութ)Ահա թե ինչն է կապում հայ և բելառուս ժողովուրդներին. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվՍերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում33 տարի մենք ունեցել ենք նվաճումներ, բայց չենք կարողացել պահել ազգային բանաձևը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության. Արմեն Սարգսյանի ուղերձըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՉեխիայի դեսպանը հայ ժողովրդին միասնություն է մաղթել. նա հայերեն գրառում է արելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՔՊ-ից հարսանիքի կանչեին`կթռներ, Անկախության տոնը ի՜նչ է, որ գնա.... «Հրապարակ»Աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարՄենք այսօր գտնվում ենք նիկոլական անկման վիճակում, բայց գալու է վերելքի ժամանակաշրջանը. Ալբերտ Բազեյան (տեսանյութ)Ներողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձըՀուսով եմ` պատվով կհաղթահարենք այս դժվարին ժամանակաշրջանը. Ռոբերտ ՔոչարյանՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 21Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին․ ԵԿՄ նախագահի ուղերձըՀուսանք, որ նիկոլիզմի պարտությունների ֆոնին այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա ՀՀ-ի վերելքի. Արտակ ԶաքարյանԼուլուն ու Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ»Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի հայերենով ուղերձըԱյսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն. նախագահի ուղերձըԽանգարեցինք թուրքի գալը Եռաբլուր. քանի՞ կոպեկ արժի նրա գալը. զոհվածի հայր Վիգեն Ազատյան (տեսանյութ)Աննա Հակոբյանի հետ պար եկող ծնողները սրբություն չունեն, իրենց որդիներին արժանի չեն. զոհվածի մայր Գոհար Դավթյան (տեսանյութ)Եղբայրական հայ ժողովրդին դժվարին շրջանում մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն միշտ կլինի ՀՀ-ի կողքինՀՀ-ն նշում է Անկախության օրը. մեր երկիրը 33 տարեկան է5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. «Ժողովուրդ» Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը․ ՎեհափառԱյստեղ սխրանքներ գործած տղերք են. մենք ոչ իրենց լքելու, ոչ իրենցից լքվելու իրավունք չունենք. Բագրատ Սրբազանը` Եռաբլուրում (տեսանյութ)«Շնորհավորում եմ բոլորիս, բայց հարցազրույց չեմ տալիս». ՌՈ պետի տեղակալ (տեսանյութ)Պատերազմը չի ավարտվել, կորուստները շարունակվում են Բաքվի ագրեսիայի և ՀՀ ապիկար իշխանության պատճառով. Սեյրան Օհանյան«Հրապարակ». Այսօր այցելելու են Արմեն ԱշոտյանինԱնկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ«Ժողովուրդ». ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ«Հրապարակ». Բեմում կլինեն Բագրատ Սրբազանը եւ շատ երիտասարդներ«Հրապարակ». ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալՄեր գողացված երազների օրն է, Եռաբլուրին պարտք ունենք. Սրբազան (տեսանյութ)Ինչու՞ և ինչով է այսօր ՀՀ Անկախության տոնը. Փաշինյանի շնորհավորանքը` աշխատասենյակից (տեսանյութ)Սրբազանը Եռաբլուրում երգեց Հայաստանի և Արցախի օրհներգները (տեսանյութ)ՈւՂԻՂ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են, որպեսզի արգելեն Փաշինյանի մուտքը«Ժողովուրդ». Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. ինչի՞ց սկսվեց շուկան օտարելու գործընթացըԿլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում ենՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՈւղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտՄարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքըՀազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել
Ամենադիտված