«Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին Մահացել է Անի Փահլևանյանը Դոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Ավարտվեց ԴՕԿ կուսակցության ժողովը Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊ Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Օմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը 

Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

Իրավունք

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։  

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը. 

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները: 

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը. 

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ. 

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»: 

Ջուդի Չուն նաև քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ամոթալի պատմություն ունեցող երկրին, չպետք է հարթակ տրվի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակությունը վերականգնելու համար:

Կոնգրեսական Գեյբ Ամոն կոչ է արել անշեղորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքներին՝ իր աջակցությունը հայտնելով ԼՂ եկամուտների վերականգնման ակտի միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ջանքերին:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, ով դատապարտել է Ադրբեջանի շարունակական մշակութային ցեղասպանությունը ԼՂ-ի հայերի դեմ, ընդգծել է իրական արդարության անհրաժեշտությունը. 

«Իսկական արդարությունն այն է, երբ տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց նախնիների տները, որտեղ ապրել են ավելի քան մեկ հազարամյակ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ջնջի նրանց պատմությունն ու ժառանգությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, վերահաստատել է արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը. Նա ընդգծել է, որ արցախցիները պետք է վերադառնան, սա է վերջնական գիծը»:

Միջոցառմանն իր հուզիչ խոսքն է ասել նաև Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից մեկ տարի անց, չնայած միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, հայերն իրավունք չունեն հրաժարվել ժողովրդի վերադարձի, մշակույթի պահպանման և հայ բանտարկյալների ազատ արձակման համար մղվող պայքարից։

Երեկոյի փակմանը աղոթք է ասել Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով փրկվել է իր տան վրա ադրբեջանական ռմբակոծություններից, թիրախավորվել է հայկական կրոնական և մշակութային վայրերի պաշտպանության համար։ Նա նկարագրել է ադրբեջանական դաժանությունն արցախյան պատերազմի, շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ նշելով. «Եթե ամբողջ աշխարհն այսօր ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկ այլը տեղի չէր ունենա։ Եվ եթե մենք այսօր չճանաչենք Արցախի ցեղասպանությունը, ապա դեռ ավելին է լինելու»:

ANCA-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացված են եղել նաև արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի նկարները՝ 2020 թվականի Բաքվի ռազմական հարձակման և 2023 թվականի շրջափակման և դրան հաջորդած ԼՂ-ի բռնի տեղահանման մարդկային զոհերի մասին։
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին Մահացել է Անի ՓահլևանյանըԴոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Ավարտվեց ԴՕԿ կուսակցության ժողովըՎստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊ Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Օմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում․ Վահագն Խաչատուրյանը՝ Մալթայի նախագահին Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին. Մարգուս Ցահքնան՝ Արարատ Միրզոյանին Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. տուժածներ կան Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան երկիր կառուցելու համար Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ Ալեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան Հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար ՀՀ-ի անկախությունը. ՀՅԴԼիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Կալանավորվել է Սերոբ Գասպարյանը Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին Կմնա՞նք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով նախնիների մեծությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Քո ծնունդով ամբողջովին փոխեցիր իմ կյանքը. Անի Քրիստին շնորհավորել է դստեր 1-ամյակը Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ խորհրդի նախագահը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ Ոստիկանությունը գերլարված հսկել է այսօր Փաշինյանի տեղշարժը կառավարությունիցԹաթոյան. Չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետական շահերից բարձր են դասում Այսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը ՔՊ-ական նախարարը չի գնացել եռաբլուր. Ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու սեփական ապագան որոշելու իրավունքին․ ԲայդենՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը Ավետն Արցախից իր հետ Հայաստան բերեց իր ճագարը Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինՀայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Ռազմիկ Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչումԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Փաշինյանը ոչինչ չի արել, բացի երկիրը պատերազմի մեջ մտցնելուց,և ստեղծել այնպիսի պայմաններ, որ ունենանք տկար իշխանություն. ՕհանյանԻնչ ճանապարհ էր անցել ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում «Արմենիա» փառատոնը կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի, Ալեքսեյ Շորի թավջութակի կոնցերտները և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը Փաշինյանն ուրիշ ծրագիր ունի, եթե այդպես չլիներ, նա կմտածեր Արցախին, Սփյուռքին համախմբելու մասին Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով
Ամենադիտված