Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել Նոր մանրամասներ` գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին». Լապշինը՝ իր ձերբակալման մասին Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետ 

ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում

Հայաստան

168.am

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։

Հաքը սեպտեմբերի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ դրան հաջորդած հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Պետք է նշել, որ Հաքի պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, և ուշագրավ է, որ Բաքվում այս պատվիրակությունն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորություն չի ստացել։ Ավելին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն այս հանդիպման վերաբերյալ ընդհանուր առմամբ ադրբեջանական պահանջների ու դժգոհությունների շարք էր Արևմուտք-ՀՀ հարաբերություններից, ՀՀ-ից, ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներից, որոնք որոշակի աջակցություն են հայտնում Հայաստանին և քննադատում Ադրբեջանին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Հաք-Միրզոյան հանդիպմանն ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ՝ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով: «Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Հաք հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան ակտիվությունը Երևան-Բաքու գործընթացում նախորդում է Նյու Յորքում հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան։ Մանհեթենում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, մեծ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Բարձրաստիճան շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին, առաջին երկու օրերին (սեպտեմբերի 22-23-ը) տեղի կունենա «Ապագայի գագաթնաժողով»-ը: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 150-ը հանդիպմանը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների ու վարչապետների, իսկ մնացածը՝ արտգործնախարարների մակարդակով։

Բարձր մակարդակի շաբաթն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Միջոցառումներին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քայլերի այս հաջորդականությունն ԱՄՆ-ի կողմից ամենևին պատահական չէ։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ փորձում է ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպել այս անգամ ՄԱԿ ԳԱ առաջիկա շաբաթվա շրջանակում։

«Հաշվի առնելով գործընթացի բարդությունը, ռեգիոն է ուղարկվել ԱՄՆ փոխպետքարտուղարը, որի ջանքերը մերժելն ավելի բարդ է, քան բանակցողի դեպքում, հատկապես, երբ նա համատեղությամբ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն բացասական որոշ զգացումներ է առաջացնում Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, իսկ բեկումնային արդյունքների հարցում փոքր-ինչ կասկածում եմ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը չի փոխվում ՀՀ-ին ուղղված պահանջների վերաբերյալ։ Իսկ ՀՀ-ի ակնկալիքը, ինչպես գիտենք, համաձայնագրի ստորագրումն է, որի վերաբերյալ Բաքուն դեռ պահանջներ ունի։ Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կրկին կփորձի»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հանդիպման տապալման դեպքում ՌԴ-ն կփորձի հանդիպում կազմակերպել ԲՐԻԿՍ-ի շրջանակում։

«ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում ակտիվ աշխատել կողմերի հետ, Պուտինը եղավ Ադրբեջանում, զրույցներ եղան Փաշինյանի հետ, ապա ՌԴ փոխվարչապետը եղավ ՀՀ-ում ա թերևս քննարկելու համար ՀՀ դժգոհությունները ռուսական միջնորդությունից և ՀՀ-ի համար անընդունելի կետերը։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը ևս դարձել է մրցակցության առարկա, ինչը սպասելի զարգացում էր»,- ասաց վերլուծաբանը։

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանդիպումները, բացի ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումից, ունեն այլ հարթություն ևս։ «Վրաստանի մի շարք հակաարևմտյան քայլերի ու առաջիկա ընտրությունների ֆոնին անկանխատեսելի ելքի ֆոնին ԱՄՆ-ը հասկանալիորեն փորձում է ռեգիոնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ, կանխատեսելով որոշակի խնդիրներ վրացական ուղղությամբ։ Ուստի, բացի Երևան-Բաքու գործընթացում արևմտյան հետաքրքրությանը, կա նաև երկկողմ հարաբերություններում այլ բաղադրիչ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով Արցախի բռնի տեղահանության և հայաթափման մեկ տարելիցի կապակցությամբ, առանձնահատուկ շեշտել էր ՄԱԿ ԳԱ հարթակում սպասվող քննարկումները։

«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել Նոր մանրամասներ` գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին». Լապշինը՝ իր ձերբակալման մասինՄեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետԴատախազությունը՝ Լապշինին բերման ենթարկելու մասին Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունները Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ ՄԶԳ-ն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ Պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցներ Ինչո՞ւ էին ձերբակալել Լապշինին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Բարի վերադարձ, Դիցուհի․ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Պատմության թանգարան «Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին Մահացել է Անի ՓահլևանյանըԴոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Ավարտվեց ԴՕԿ կուսակցության ժողովը (տեսանյութ)Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊ Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Օմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում․ Վահագն Խաչատուրյանը՝ Մալթայի նախագահին Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին. Մարգուս Ցահքնան՝ Արարատ Միրզոյանին Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. տուժածներ կան Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան երկիր կառուցելու համար Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ Ալեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան Հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար ՀՀ-ի անկախությունը. ՀՅԴԼիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Կալանավորվել է Սերոբ Գասպարյանը Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին Կմնա՞նք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով նախնիների մեծությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
Ամենադիտված