ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ Sabah Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին Բենզալցակայանները հանելու տեմպերը մտահոգում են ինձ, էս տարի դեռ շատ տեղերից պետք ա հանենք. Ավինյան (տեսանյութ) Իշխանությունը քանդում է ամեն ինչ, թիրախում ԶԼՄ-ներն են. Հովհաննես Շահինյան (տեսանյութ) ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարեն Օհանյանը ՊՆ նախարարն էր, ես էլ իր շտաբի պետն էի, երբ Քոչարյանը նախագահ էր, ես սահմաններում էի. Խաչատուրով (տեսանյութ) ՈւՂԻՂ. Մեկնարկել է Անժելա Թովմասյանի գործով դատական նիստը Կանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ․ Գեղամ Ստեփանյան Ինչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին. Yerevan.Today 

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. Դեմոյան

Գիտություն և Մշակույթ

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է և՛ տեխնիկական, և՛ գիտական բովանդակության առումով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմաբան, «Հայոց ցեղասպանության» թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր այդ դասագրքում պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձերից մեկին։ Դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» էր ներկայացված, որի լուսաբանումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դրանից օրեր անց միայն ԿԳՄՍՆ–ից հայտնեցին, որ այդ հատվածն առաջիկայում կփոփոխվի։

«Այսօր 100–ից ավելի գիտնականներ, իրենց գործերը մի կողմ թողած, ընկել են մի վայ–հեղինակի», վայ–պատմաբան–կեղծարարի արած գործի հետևից ու փորձում են շտկել։ Մեզ համար անհարիր և անընդունելի է այդպիսի խոտանը, որը մտել է հանրակրթական դպրոցներ։ Այս դասագիրքը կազմած հեղինակը` Սմբատ Հովհաննիսյանը, քննադատվում է նաև 7–րդ դասարանի դասագիրք կազմելու համար։ Նման մարդուն կրկին դասագիրք ներկայացնելու հնարավորություն տալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասաց Դեմոյանը։

 

Պատմաբանն ընդգծեց, որ չնայած մասնագիտական հանրության կարծիքին` ԿԳՄՍՆ–ն բոլոր քննադատությունները, 100–ից ավելի գիտնականների բարձրացված սխալները և դրանց ուղղված գրախոսությունները չտեսնելու է տալիս։

 

«Ըստ կարգի` դասագիրքը տվել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին, որպեսզի գրախոսվի։ Առաջին փուլով դասագիրքը չի անցել, երկրորդ փուլով խիստ բացասական կարծիք է տրամադրվել նախարարությանը։ Դրանից հետո նախարարությունը նշել է, որ ինստիտուտը այդ կարծիքը սխալ ընթացակարգով է ներկայացրել նախարարություն, և հիմք չի ընդունել։ Այսինքն` նախարարությանը չի հետաքրքրում, թե բովանդակային ինչ սխալների մասին են բարձրաձայնել գիտնականները, այլ հետաքրքիր է միայն տեխնիկական ընթացակարգերը»,–ասաց Դեմոյանը։

 

Նա համոզված է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիտողություններն ու առաջարկությունները զարտուղի ճանապարհով հայտնվել են դասագրքի հեղինակների մոտ, որոնք տպագրությունից առաջ կատարել են ուղղումներ` ինստիտուտի տրամադրած դիտողություններին համապատասխան:

 

Դեմոյանը դասագրքի վերաբերյալ գրախոսություն է գրել տպագիր տարբերակն ընթերցելուց հետո և ընդգծում է, որ առնվազն հինգ անգամ սրբագրումների փուլով անցած դասագրքի տեքստը լի է բազմաթիվ տեխնիկական ու բովանդակային սխալներով:

 

Ըստ պատմաբանի` խոսքն ընդամենը 110 էջանոց դասագրքի մասին է, և եթե լուսանկարները հանվեն, մնում է ընդամենը 70 էջ, որը պատմական գիտությունների թեկնածու լինի, թե դոկտոր, կարող է խմբագրել 5-6 ժամում։

 

«Տվյալ պարագայում Ժաննա Անդրեասյանը պետք է սպիտակ թուղթ վերցներ, գրեր հրաժարականի իր դիմումը և հեռանար։ Մինչդեռ արդարացնում է գրքի հեղինակներին, թե դասագիրք է, կարող են և սխալներ լինել։ Նախարարը, որը պարտավոր էր վերահսկել, որ դպրոց մտներ անսխալական դասագիրք»,- ասաց նա։

 

Դեմոյանն ընդգծեց, որ դասագիրքը ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակության միջոց է, ուստի պետք է անթերի լինել այդ հարցում։

 

«1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելն իհարկե անտեղի էր, ու բերված օրինակը խայտառակություն է նաև այն տեսանկյունից, որ մեկ այլ երկրից մեզ ասում են` սխալ եք»,–ասաց Դեմոյանը։

 

Նրա խոսքով` անգրագիտությունը երկիրը խոցելի է դարձնում։

 

«Եթե դու ինչ-որ բան գրել ես որպես մասնագետ ու փոխում ես, ուրեմն պետք է հրաժարվես այդ դասագրքի տակ ստորագրելուց ու պատմության դասագրքեր կազմելուց շատ հեռու մնաս»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Հայոց պատմության» 10–րդ դասարանի դասագրքին, որը նոր չափորոշչով այդպես էլ չի հաստատվել, Դեմոյանը ենթադրում է, որ դասագրքի մերժման պատճառն այն է, որ «Թավշյա հեղափոխության» դրվագները այլ կերպ են ներկայացվել, որը դուր չի եկել նախարարությանը և կառավարությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետումՓաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ Sabah Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ինԲենզալցակայանները հանելու տեմպերը մտահոգում են ինձ, էս տարի դեռ շատ տեղերից պետք ա հանենք. Ավինյան (տեսանյութ)Սեպտեմբերի 23. պատմության այս օրըԻշխանությունը քանդում է ամեն ինչ, թիրախում ԶԼՄ-ներն են. Հովհաննես Շահինյան (տեսանյութ)ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարենՕհանյանը ՊՆ նախարարն էր, ես էլ իր շտաբի պետն էի, երբ Քոչարյանը նախագահ էր, ես սահմաններում էի. Խաչատուրով (տեսանյութ)ՈւՂԻՂ. Մեկնարկել է Անժելա Թովմասյանի գործով դատական նիստըԿանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ․ Գեղամ ՍտեփանյանԻնչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին. Yerevan.TodayՀայաստանը կիսում է առավել կայուն ապագայի տեսլականը․ ԱԳՆ-ն՝ «Հանուն ապագայի դաշնագրի» մասինՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 23Ջուր չի լինի մի շարք հասցեներում Քո գնալու մասին ես լռելու եմ. Ավետը՝ Արա Մարտիրոսյանի մասին Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ2023-ի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որը քննարկման առարկա չդարձավ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինիՀՀ իշխանությունը Ուկրաինայի մայդանի ուշացած կլոնն է, մեր երկրում ընդդիմության պահանջը հրատապ է․ Ստեփան Դանիելյան«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. ԴեմոյանԿլինի՞ Միրզոյան- Բայրամով հանդիպում. ՍուրենյանցԵղանակը` առաջիկա օրերին Սաուդյան Արաբիայում կատարվել է աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված սրտի փոխպատվաստումըՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը՝ հաղթելով Իրանի ընտրանունՕլիմպիադա․ Հնդկաստանի հավաքականները նվաճեցին տիտղոսներըՊարկինսոնի հիվանդության ախտանշանները մեղմող նոր ձև է գտնվել․ գիտնականներԹրամփը հայտարարել է, որ եթե պարտվի ընտրություններում, կրկին չի փորձի ընտրվել 2028 թվականին16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է քաղցկեղի մի տեսակ, որը սովորաբար հանդիպում է տարեց մարդկանց մոտՀրատապ. Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման և վերադարձի անհրաժեշտության մասինՏղամարդու դի՝ անտառում. Նոր Մոսկվայում սպանություն է կատարվելԲայդենը շփոթվել է Հնդկաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում․ Fox News (տեսանյութ)Ведомости-ն հաշվարկել է՝ որքան թոշակ է ստանալու ՊուտինըՀասանք Նյու Յորք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՎաղը նախատեսված հոսանքազրկման հասցեներըԻնչ խոստովանություն է արել Արփի ԳաբրիելյանըՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԱդրբեջանցի զինծառայող Բայրամով Մուսան մահացել է հրազենից արձակված կրակոցիցՏարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Սպիտակ տունՄինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևան կլասիկ ֆեստ» միջազգային փառատոնըՆոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում․ ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները (տեսանյութ)Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը18-ամյա քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՀեռու պահենք Հայաստանը տարածքային ամբողջականությունը խաթարող բոլոր տեսակի զիջումներից ու համաձայնագրերից. Արամ ԱՆոր նշանակում՝ Տիգրան Ավինյանի որոշմամբՀայաստանը հայտնի է որպես առաջին քրիստոնյա պետություն․ այն նաև աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՎոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները գիշերը փակվել ենԱկնկալում եմ աշխատել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման ուղղությամբ
Ամենադիտված