Լանա Դել Ռեյը գտել է իր երկրորդ կեսին «Tinder»-ի միջոցով
Leisure![Լանա Դել Ռեյը գտել է իր երկրորդ կեսին «Tinder»-ի միջոցով](/timthumb.php?src=disc/16-12-20/ede01ba872703bbc1dee463d8a2decaa.jpg&w=780)
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նշանադրվել է 31-ամյա Քլեյթոն Ջոնսոնի հետ: People -ի հաղորդմամբ` զույգը ծանոթացել է ամռանը «Tinder» ծանոթությունների հավելվածի միջոցով:
Նշվում է, որ Ջոնսոնն իր եղբայրների հետ զբաղվում է հայտնի երգերի քավր-տարբերակների ստեղծմամբ, որոնք զետեղվում են YouTube-ի «The Johnsons» ալիքում:
Զույգն սկսել է հանդիպել դեռ օգոստոսից, սակայն երկրպագուները միայն վերջերս են նկատել երգչուհու նշանադրության մատանին:
Նշվում է նաև, որ Լանան և Քլեյթոնը Հելոուինը նշել են միասին:
![](disc/16-12-20/3f77287236aae4b5b117df5b2fa10dbe.jpg)
![](banners/armflix.jpg)