Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine 

Կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը

Science and culture

Նախօրեին, 61 տարեկան հասակում, կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովը: Այս մասին հայտնում են «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտից։

Հաղորդագրության մեջ ասվում է․

«Խորը վշտով հայտնում ենք, որ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովը:

Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: 1990թ.-ին պաշտպանել է լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդներին նվիրված թեկնածուական աշխատանք՝ պրոֆեսոր Է. Լազիեւի ղեկավարությամբ: Այնուհետեւ, երկար տարիներ Վ. Ցականովը հանդիսացել է հրավիրված գիտնական Գերմանիայի Դարմշտատի Տեխնիկական Համալսարանում եւ DESY արագացուցչային կենտրոնում: Գծային արագացուցիչներում փնջերի ֆիզիկայի ուսումնասիրմանը նվիրված իր դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1998թ.-ին, որից հետո Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտում ստեղծել է «Փնջերի ֆիզիկա» գիտական խումբը:

Վ․ Ցականովի գլխավորությամբ մշակվել էր երրորդ սերնդի սինքրոտրոնի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի իրականացման նպատակով բարերար Ժիրայր Հովնանյանի հովանավորչությամբ 2002թ.-ին հիմնադրվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը։ Նույն թվականից առ այսօր Ցականովը ինստիտուտի տնօրենն էր։

Պրոֆ․ Ցականովի աջակցությամբ 2012-2015թթ. «ՔԵՆԴԼ»-ում նախագծվեց եւ կառուցվեց ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը: Վերջինիս գործարկումը հնարավորություն տվեց տեղական եւ արտասահմանյան գիտական հաստատություններին ժամանակակից եւ համալիր հետազոտություններ իրականացնել Հայաստանում: 2015թ.-ից համատեղ փորձարարական ծրագրեր են իրականացվում ՌԴ Ն․Ն․ Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, DESY արագացուցչային կենտրոնի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Երեւանի Պետական Համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ այլ հաստատությունների գիտական խմբերի հետ: Վ. Ցականովը հիմք է դրել ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրում ազատ էլեկտրոնային լազերի ստեղծմանը, որը նախատեսվում է ավարտին հասցվել 2022թ-ին:

Վ․ Ցականովն իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի եւ արտերկրի հետազոտական կենտրոնների միջեւ համագործակցության, նոր գիտական կապերի ստեղծման եւ ամրապնդման գործում, որին ի սպաս է դրել գիտական հանրության շրջանակներում իր բարձր հեղինակությունը եւ մարդկային բացառիկ արժանիքները։

Ցականովի ջանքերով սերտ գիտական համագործակցություն է հաստատվել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի եւ Գերմանիայի DESY ազգային արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի Paul Scherrer ինստիտուտի (PSI) ու արտերկրյա այլ կենտրոնների միջեւ:

Մեծ է Վ. Ցականովի ներդրումը նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի եւ DESY արագացուցչային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպած եւ արդեն իսկ ավանդական դարձած «Ultrafast Beams and Applications» խորագրով միջազգային գիտաժողովի կայացման մեջ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս գիտաժողովը նպատակ ունի համախմբել ոլորտի գիտնականներին՝ քննարկելու ֆիզիկայի եւ գերարագ էլեկտրոնային ու ֆոտոնային փնջերի կիրառությունների արդի ձեռքբերումներն ու հեռանկարները:

2011թ.-ից Ցականովը հանդիսանում է Ապագա Արագացուցիչների Միջազգային Կոմիտեի (ICFA) անդամ:

Գիտական եւ գիտակազմակերպչական արդյունավետ գործունեության հետ մեկտեղ մեծ է պրոֆ․ Ցականովի ավանդը երիտասարդ մասնագետների կրթման գործում։ 2006-2012թթ. նա ղեկավարել է Երեւանի Պետական Համալսարանի «Միջուկային ֆիզիկա» ամբիոնը: Ցականովի նախաձեռնությամբ «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներում գործնական դասընթացներ են անցկացվում բուհերի ուսանողների համար, պարբերաբար ճանաչողական եւ գիտահանրամատչելի այցեր են կազմակերպվում հանրապետության դպրոցականների համար։ Նրա գործուն աջակցությամբ 2019թ.-ին իրականություն դարձավ Համբուրգի համալսարանի եւ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից նախաձեռնած ամենամյա «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացը», որի շրջանակներում Համբուրգի համալսարանի եւ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում փորձեր իրականացնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող գծային արագացուցչի վրա եւ այլ փորձարարական լաբորատորիաներում:

Վասիլի Ցականովը բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է: Արագացուցչային ֆիզիկայի արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդի համար 2019թ․-ին Վասիլի Ցականովը պարգեւատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով:

Վասիլի Ցականովը գիտական հասարակության հարգանքը վայելող ակնառու գիտնական էր, հոգատար հայր եւ ամուսին, նվիրված ընկեր եւ բացառիկ ղեկավար, ով իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գործընկերների եւ ինստիտուտի անձնակազմի սերն ու հարգանքը:

«ՔԵՆԴԼ» թիմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Վասիլի Ցականովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի խորը վիշտը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit Armenia
Most Popular