Մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե Ռոտշիլդը
World![Մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե Ռոտշիլդը](/timthumb.php?src=disc/16-01-21/d59dc6304afe1a6696824f563bcfbe20.jpg&w=780)
58 տարեկան հասակում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը, գրում է Le Parisien-ը:
«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր ՝ Բենջամին դե Ռոտշիլդի մահվան մասին»,- պարբերականը մեջբերում է ընտանիքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Հարազատների խոսքով` Ռոտշիլդի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին և կանցկացվի ընտանեկան միջավայրում:
Նշենք, որ Բենջամին դե Ռոտշիլդը 1997 թվականից նախագահում էր Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:
![](banners/armflix.jpg)