Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ․ լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ․ Սերոբ Գասպարյան
Blogosphere![Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ․ լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ․ Սերոբ Գասպարյան](/timthumb.php?src=disc/13-04-21/2bebe8954ce9b6ffb90688f9da73835b.jpg&w=780)
Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ի՞նչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Լսի՛ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով: Հիմա դու Երևա՞ն ես հրավիրում։ Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ինչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ։ Ո՞վ կարող է ասել, որ պաշտոնյան է մեր երկրի անվտանգության երաշխավորը, հեշտ է հիմարին խաբել և ասել (թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը չեմ), դու ճիշտ ես Նիկոլ, մեղավորը դու չես, այլ կուրության մատնված ժողովուրդն է, որ վախից կուրացել է և հանուն իր ճղճիմ կյանքի ուրացել է հավատքը, հայրենիքը և ընտանիքը»։
![](banners/armflix.jpg)