ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Society![ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը](/timthumb.php?src=disc/19-04-21/0a4143ab90e70b4e47e89d3b9cd3b198.jpg&w=780)
Ապրիլի 19-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Դեպքի վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու (Ռ․ Պ․) ինքնասպանության փորձը։
![](banners/armflix.jpg)