Պաշտոնյան իր մեջ ուժ է գտել ասել ճշմարտությունը իշխող ուժի և գերիների վերադարձի մասին․ Ռուբեն Մխիթարյան
BlogosphereՊաշտոնյան 14:00-ին ասուլիսին իր մեջ ուժ է գտնում ասել ճշմարտությունը իշխող ուժի և գերիների վերադարձի հետ կապված խնդիրների վերաբերյալ և ուղիղ 15:10 ազատվում է աշխատանքից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19–ին, ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ աշխատանքից ազատվել է»,- գրել է նա։