Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար. Արփինե Հովհաննիսյան
Blogosphere![Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար. Արփինե Հովհաննիսյան](/timthumb.php?src=disc/03-05-21/87edcf194be810e5fdd03f1e0de20d02.jpg&w=780)
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մարդասպանները
Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, ովքեր գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՜ զինծառայողներ, և քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք:
Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել ու ամեն ինչ հանձնելուն զուգահեռ այդ մարդկանց հետ բերեր: Չարեց, քանզի անկարող է:
Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար: Ավաղ:
Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին Ազգային ժողովում: Տեսնես ինչի՞ համար: Գերիների մահվա՞ն»:
![](banners/armflix.jpg)