«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Ռոմային», բայց դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ
SportԵվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» զիջեց իտալական «Ռոմային», բայց դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Էդին Ջեկոն (57-րդ րոպեին), Բրայան Կրիստանտեն (60֊րդ րոպեին) և Նիկոլա Ջալևսկին (83֊րդ րոպեին), իսկ հյուրերի կազմից Էդինսոն Կավանին (39 և 68֊րդ րոպեներին) դուբլ ձևակերպեց։ Անգլիայում կայացած առաջին խաղն ավարտվեց «Յունայթեդի» 6-2 հաշվով հաղթանակով: Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին՝ Գդանսկում: