Ադլերի փողոցներից մեկում հայազգի սեփականատերը գնդակահարել է երկու հայ դատական կարգադրիչների
WorldԱդլերում ՝ Պրովեսչենիա փողոցում, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Նախնական տվյալներով՝ երկու դատական կարգադրիչ է գնդակահարվել։ Կրակ բացած անձը կալանավորվել է: Ավելի ուշ հայտնի է, դարձել, որ դատարանի որոշմամբ՝ սեփականատեր Վարդան Քոչիյանի մոտ են եկել երեք դատական կարգադրիչներ՝ նրա տունը քանդելու հրահանգով։ Քոչիյանը կրակ է բացել դատարանի աշխատակիցների վրա: Դատարանի երկու հայազգի աշխատակիցները՝ Անդրանիկ Մաթևոսյանն ու Ալբերտ Աղոզյանը մահացել են: Վիրավորներ չկան: Քոչիյանը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։