Արտահերթ ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է
Society![Արտահերթ ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է](/timthumb.php?src=disc/11-06-21/166de5ec980ac8a8b242773f47cc9e37.jpg&w=780)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է: էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին, և կավարտվի հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Քվեարկության արդյունքները կամփոփվեն, արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 20:00-ից հետո:
Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:
![](banners/armflix.jpg)