«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու գործով մեղադրյալն արդարացվել է
Right![«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու գործով մեղադրյալն արդարացվել է](/timthumb.php?src=disc/06-07-21/0e112d5dbdd362c8dad0abe95cbdada2.jpg&w=780)
«Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի օրենքով գող Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է։ Այս դատավճիռը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Որպես արդարացման հիմք հանդիսացել է գործում հանցակազմի բացակայությունը։ Արմեն Ղարիբյանն ի սկզբանե առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Մեկ տարի տեւած դատավարության ընթացքում Ղարիբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
Հիշեցնենք, որ աղմահարույց սպանությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքի բակում։ Նրա դիակի վրա առկա էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է Սուլեյման Այուբովի Միիեւին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ըստ իրավապահների՝ նա Հայաստան էր ժամանել դեպքից 8 օր առաջ, իսկ հաջորդ օրը մեկնել երկրից։
![](banners/armflix.jpg)