BTS խմբի տեսահոլովակը ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 57 միլիոն դիտում (տեսանյութ)
VideoԿորեական BTS խմբի Permission to Dance («Պարելու թույլտվություն») երգի տեսահոլովակը, որը նվիրված է համավարակին, YouTube-ում ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 57 միլիոն դիտում: Հոլովակը հասանելի է HYBE LABELS ալիքում:
Մայիսին խումբը սահմանեց Գինեսի մի քանի ռեկորդներ Butter երգի և դրա տեսահոլովակի պրեմիերայից հետո: Տեսահոլովակը YouTube-ում միաժամանակ դիտել է 3.9 միլիոն օգտատեր: Նախորդ առավելագույն ցուցանիշը նույնպես պատկանում էր այս խմբին, նրանց Dynamite սինգլը դիտում էին 3 միլիոն երկրպագուներ: