Nikol Pashinyan had a meeting with the acting president of Iran Socialists prepare Serbian version of foreign agents law Unblocking infrastructures must operate under sovereignty and jurisdiction of country in which they are located: Armen Grigoryan Alen Simonyan receives President of Chamber of Deputies of Grand Duchy of Luxembourg Claude Wiseler Pashinyan leaves for Tehran to attend farewell ceremony for Iranian President President Raisi’s funeral begins in Tehran Moldova signs security and defence partnership with EU Armen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relations Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora IAEA supports Armenia’s nuclear program, Grossi 

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է կրեդիտային համակարգ ներդնել դպրոցներում

Society

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):

Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝  տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: Նախագծով սահմանված են նաև կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։

Կրեդիտների չափումը  

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում  կրեդիտը սովորողին տրվում է տվյալ առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Կրեդիտը տրվում է, եթե առարկայական դասընթացը (մոդուլը) կրթական ծրագրի առանձին մաս է` մեկ ուսումնական տարի (առանձին դեպքերում՝ կիսամյակ) տևողությամբ, իսկ վերջնարդյունքը պարտադիր գնահատված է: Դասընթացները (կրթական մոդուլները) ներառում են չափորոշչով սահմանված պարտադիր և դպրոցական բաղադրիչները: Դպրոցական  բաղադրիչի դասընթացներն  առաջարկվող  ցանկից ընտրում է սովորողը, իսկ դրանց յուրացման  տևողությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։

Կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է տարեկան գնահատականների կամ փոխադրական և ավարտական քննությունների, ինչպես նաև արտաքին գնահատման միջոցով:

Կրեդիտի հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

Սովորողը  մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։

Ակադեմիական տեղեկագիր

Սովորողի կրեդիտները, ստացած գնահատականները, ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակն արտացոլվում է    

ակադեմիական տեղեկագրում: Յուրաքանչյուր սովորողի համար տեղեկագիրը վարում է դպրոցը 10-րդ դասարան ընդունվելու պահից սկսած:  Ակադեմիական տեղեկագրում նշվում են կրեդիտների գումարային քանակը,  գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները,  միջին որակական գնահատականը (ՄՈԳ):  Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը: Կրեդիտները կարող են փոխանցվել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող մեկ ուսումնական հաստատությունից մյուսին: Այլ աստիճանի կամ կրթական այլ ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցվում են երկու հաստատությունների համաձայնությամբ` սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:

Կրեդիտները  փոխանցելու պայմանները

Կրեդիտների փոխանցումը 10-12-րդ դասարաններից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կատարվում է հետևյալ պայմաններով.

  • կրթական ծրագրերը կամ դրանց բովանդակությունը միանման է կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,
  • առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
  • կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի փորձաքննության հիման վրա։

 Կրեդիտային  համակարգի ներդրման փուլերը

Կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքները կրեդիտների միջոցով չափելու, հաշվառելու և փոխանցելու համակարգ` երկու փուլերով:                                                                                                                                                              Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող  ավագ դպրոցներում և Տավուշի մարզում:

Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանարապետությունում՝ առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող  լրամշակումներից  հետո:

Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Seven actions Armenia can take to accelerate the adoption of electric vehiclesNikol Pashinyan had a meeting with the acting president of IranSweden plans $7 bln military support frame for Ukraine in 2024-2026All programs outlined by Armenia's Prime Minister with Ebrahim Raisi will be continuous: Mohammad MokhberPalestinian leader Abbas and Hamas movement welcomed decision of three European countries to recognize PalestineSocialists prepare Serbian version of foreign agents lawUnblocking infrastructures must operate under sovereignty and jurisdiction of country in which they are located: Armen GrigoryanUS congressmen demand to allow Kyiv to strike Russian territory with American weaponsAlen Simonyan receives President of Chamber of Deputies of Grand Duchy of Luxembourg Claude WiselerPashinyan leaves for Tehran to attend farewell ceremony for Iranian PresidentPresident Raisi’s funeral begins in TehranShant Sargsyan and Manuel Petrosyan win the 8th round of the Sharjah tournamentIndia issues red alert across the northern states because of severe heatwaveMoldova is first country to sign a Security and Defence Partnership with the EU, BorrellCountries react on ICC Prosecutor inquiryMoldova signs security and defence partnership with EUEU approves plan to use the profits from frozen Russian assetsOne dead, more than 30 injured as London-Singapore flight hit by turbulenceArmen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relationsYour home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the DiasporaAquaman star Jason Momoa finds new loveYouTube blocks opposition content in Russia at authorities’ requestIAEA supports Armenia’s nuclear program, GrossiArmenia parliament speaker on Azerbaijan leader's possible conduct: Logic of deceiving, naturally, is always thereUN Secretary-General closely following Armenia-Azerbaijan normalization processFuneral procession of Iranian president Raisi starts in TabrizEU to start membership talks with Ukraine in June, PoliticoIran to hold snap presidential election on June 28Netanyahu denounces ICC prosecutor’s bid to arrest him, US supports IsraelUS offers condolences over death of Iranian president in helicopter crashArmen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visit
Most Popular