Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին Կիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար են 

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է կրեդիտային համակարգ ներդնել դպրոցներում

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):

Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝  տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: Նախագծով սահմանված են նաև կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։

Կրեդիտների չափումը  

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում  կրեդիտը սովորողին տրվում է տվյալ առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Կրեդիտը տրվում է, եթե առարկայական դասընթացը (մոդուլը) կրթական ծրագրի առանձին մաս է` մեկ ուսումնական տարի (առանձին դեպքերում՝ կիսամյակ) տևողությամբ, իսկ վերջնարդյունքը պարտադիր գնահատված է: Դասընթացները (կրթական մոդուլները) ներառում են չափորոշչով սահմանված պարտադիր և դպրոցական բաղադրիչները: Դպրոցական  բաղադրիչի դասընթացներն  առաջարկվող  ցանկից ընտրում է սովորողը, իսկ դրանց յուրացման  տևողությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։

Կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է տարեկան գնահատականների կամ փոխադրական և ավարտական քննությունների, ինչպես նաև արտաքին գնահատման միջոցով:

Կրեդիտի հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

Սովորողը  մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։

Ակադեմիական տեղեկագիր

Սովորողի կրեդիտները, ստացած գնահատականները, ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակն արտացոլվում է    

ակադեմիական տեղեկագրում: Յուրաքանչյուր սովորողի համար տեղեկագիրը վարում է դպրոցը 10-րդ դասարան ընդունվելու պահից սկսած:  Ակադեմիական տեղեկագրում նշվում են կրեդիտների գումարային քանակը,  գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները,  միջին որակական գնահատականը (ՄՈԳ):  Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը: Կրեդիտները կարող են փոխանցվել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող մեկ ուսումնական հաստատությունից մյուսին: Այլ աստիճանի կամ կրթական այլ ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցվում են երկու հաստատությունների համաձայնությամբ` սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:

Կրեդիտները  փոխանցելու պայմանները

Կրեդիտների փոխանցումը 10-12-րդ դասարաններից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կատարվում է հետևյալ պայմաններով.

  • կրթական ծրագրերը կամ դրանց բովանդակությունը միանման է կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,
  • առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
  • կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի փորձաքննության հիման վրա։

 Կրեդիտային  համակարգի ներդրման փուլերը

Կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքները կրեդիտների միջոցով չափելու, հաշվառելու և փոխանցելու համակարգ` երկու փուլերով:                                                                                                                                                              Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող  ավագ դպրոցներում և Տավուշի մարզում:

Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանարապետությունում՝ առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող  լրամշակումներից  հետո:

Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ) Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըԼիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԿիրանցի նոր ճանապարհի կառուցումն արդեն մեկնարկել է, 2 ամսում պիտի ավարտվի. Գնել Սանոսյան (տեսանյութ) Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ
Ամենադիտված