«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ) Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) 

ԿԳՄՍ փոխնախարարն Էստոնիայից ժամանած պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) գործադիր տնօրեն Կլեն Յարացի և Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության և հումանիտար օգնության վարչության պետ Կաիրի Սար-Իսոփի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի՝ 10 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում իր գործունեությունը վերականգնելու որոշմամբ՝ զարգացման համագործակցության ծրագրերի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային հարաբերությունների զարգացման ուղղությամբ Էստոնիայի կառավարության գործադրած ջանքերը՝ հատկապես Հայաստանի հետ համագործակցության խորացման շրջանակում: Նախարարի տեղակալը մատնանշել է ինչպես երկու երկրների միջև պատմական և մշակութային ժառանգությունը, այնպես էլ երկու ժողովուրդների առջև պատմականորեն ծառացած մարտահրավերներն ու նմանությունները:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Կաիրի Սար-Իսոփը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Էստոնիայի կառավարությունը մեծացրել է Հայաստանի հանդեպ ուշադրությունը՝ ընդգրկելով զարգացման առաջնահերթ գործընկեր-երկրների շարքում և ցանկություն ունենալով ընդլայնել համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում կողմերը քննարկել են հատկապես կրթության ոլորտում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ ծրագրերի շրջանակում:

Էստոնական կողմը տեղեկացրել է՝ վերջերս Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ Կապանի 6 դպրոցներում ուսուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստման պիլոտային ծրագիր են իրականացրել, որի շուրջ բավականին դրական արձագանքներ են ստացել: Առաջիկայում նաև ճանաչողական այց է նախատեսվում Էստոնիա՝ վերջինիս կրթական ծրագրերին, դպրոցական փորձին ու կառավարման մոդելներին ծանոթանալու նպատակով: Առանձին ուղղությամբ վերապատրաստումներ են անցկացվել նաև Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար: Ծրագրի խորհրդատու Աննա Ալենը նշել է՝ նախաձեռնությունն ընդլայնելու և ՀՀ տարբեր մարզերում իրականացնելու մտադրություն ունեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումների փուլում է, իսկ արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորում է միջազգային գործընկերների աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձին, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի էստոնական փորձին և բարձր ցուցանիշներին՝ առաջարկելով համագործակցություն փորձի փոխանակման նպատակով: 

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման նպատակով երիտասարդական կենտրոնների հիմնման Կառավարության ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե'ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան
Ամենադիտված