Սպիտակում անհայտ անձինք են շրջում, հավաքագրում անձնական տեղեկություններ․ համայնքապետարան
Հասարակություն![Սպիտակում անհայտ անձինք են շրջում, հավաքագրում անձնական տեղեկություններ․ համայնքապետարան](/timthumb.php?src=disc/02-03-24/27ed57a4e4302d215512316b9c9d3209.jpg&w=780)
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։
Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ»։
![](banners/armflix.jpg)