Ջրականի շրջանում հայտնաբերվել է զոհված զինծառայողի ևս մեկ աճյուն
NK![Ջրականի շրջանում հայտնաբերվել է զոհված զինծառայողի ևս մեկ աճյուն](/timthumb.php?src=disc/24-08-21/c057767ec8dfe6f497ec2fdc8165bffb.jpg&w=780)
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
![](banners/armflix.jpg)