Հայաստան են ժամանել Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ
Society![Հայաստան են ժամանել Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ](/timthumb.php?src=disc/30-08-21/75bb4df24d78ca49db202ce69c9ebd61.jpg&w=780)
Այսօր Հայաստան ժամանեց «Fvw DRV Destination Forum»-ի մասնակիցների առաջին խումբը, վերջիններս ներկայացնում են Գերմանիայի զբոսաշրջային ոլորտը: Օրը Երևանյան էր, մասնակիցները ծանոթացան Երևանի զբոսաշրջային մի շարք գրավչություններին։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
Չորսօրյա միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջային ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջային հոսքերը Հայաստան։
![](banners/armflix.jpg)