Մեգան Ֆոքսը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել
PhotosԱմերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը Instagram-ում անկեղծ լուսանկարներ է հրապարակել:
Transformers–ի աստղն իրեն ցուցադրել է սև բոդիով, կանաչ կիսաշրջազգեստով ու կարճ բաճկոնով:
«Երբ ես ասեմ ձեզ, որ airbnb-ի այս սեղանը ինչ-որ բան է տեսել», - գրել է Մեգանը:
Աստղը լուսանկարվել է տանը՝ խոհանոցում, հսկայական սև մարմարյա սեղանի ֆոնին:
Երկրպագուները նկատել են, որ Ֆոքսը երկար, բաց գույնի մատնահարդարում ունի: Դերասանուհին կեցվածք է ընդունել առանց զարդերի և վարսերն արձակած: