Փաշինյանն իրականացրեց Կարեն Կարապետյանի վաղեմի «երազանքը»
Analytical![Փաշինյանն իրականացրեց Կարեն Կարապետյանի վաղեմի «երազանքը»](/timthumb.php?src=disc/16-09-21/444c4662c873eab3c78a6ea946264580.jpg&w=780)
Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` Ամանօրի հանգստյան օրերն էականորեն կկրճատվեն, յոթ օրվա փոխարեն հպարտ քաղաքացիներն այսուհետև կհանգստանան միայն ամսի 1-ին և 6-ին:
Սակայն, այս որոշման իրական կնքահայրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով դեռևս 2017 թվականին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած՝ արդյո՞ք շատ չեք հանգստանում հռետորական հարցով սկիզբ դրեց հանրային քննարկմանը և առաջարկեց զգալիորեն կրճատել Ամանօրի հանգստյան օրերը: Հեղափոխությունը, սակայն, խափանեց Կարապետյանի պլանները, իր հերթին ընդդիմությունն էլ հայտարարում էր, որ չկա որևէ լուրջ հաշվարկ, որ նման փոփոխությունը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ավելացմանը: Պարզվեց, որ կարող է, համենայնդեպս այսօր այս որոշման ընդունումը հիմնավորվում է հենց այդ կերպ:
Մյուս կողմից էլ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Կարեն Կարապետյանի վաղեմի երազանքը, չնայած այն հանգամանքին, որ նախկիններն ու նրանց նախագծերը այս կառավարության կողմից հետևողականորեն մերժվել են:
![](banners/armflix.jpg)