Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով
Society![Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով](/timthumb.php?src=disc/29-09-21/a84d94d8f2814980d854524f7f26515d.jpg&w=780)
Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:
![](banners/armflix.jpg)