Կյանքից հեռացել է անվանի սպորտային լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը
Society![Կյանքից հեռացել է անվանի սպորտային լուսանկարիչ Ռաֆիկ Հեքեքյանը](/timthumb.php?src=disc/01-10-21/e221ef3b3dc451673580b6593ad1700d.jpg&w=780)
Կյանքի 85-րդ տարում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին իր մահկանացուն կնքեց ֆոտոլրագրող, հայկական սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը:
1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:
Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում (ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18. Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 03-ին 14։00-ին։
![](banners/armflix.jpg)