Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ Հայաստանում 150 անապահով ընտանիք կերջանկանա (տեսանյութ)
Armenia![Վարդանյան եղբայրների 300 մլն դրամ աջակցության շնորհիվ
Հայաստանում 150 անապահով ընտանիք կերջանկանա (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/19-10-21/fdbd9479c1c00ddd7f953c81388dca56.jpg&w=780)
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը: Ամբողջ Հայաստանի տարածքից ընտրվեց 150 սոցիալապես անապահով ընտանիք, որոնք տարիներ շարունակ երեխա չէին ունենում և միակ ճանապարհը արտամարմնային բեղմնավորումն էր:
Ծրագրի մեկնարկից 10 ամիս անց բազմաթիվ ընտանիքներում կյանքը վերաիմաստավորվել է: 45 զույգ արդեն սպասում է ապագա բալիկի լույս աշխարհ գալուն: Մյուսները բուժման և հետազոտությունների տարբեր փուլերում են: Անպտղության հաղթահարման ծրագրի իրականացման համար բարերարները տրամադրել են 300 մլն դրամ:
![](banners/armflix.jpg)