Tesla-ի նախկին ինժեներն անվարորդ ավտոմեքենա ստեղծելու նպատակով աշխատանքի է անցել Apple-ում. Bloomberg
Society![Tesla-ի նախկին ինժեներն անվարորդ ավտոմեքենա ստեղծելու նպատակով աշխատանքի է անցել Apple-ում. Bloomberg](/timthumb.php?src=disc/06-11-21/7b10bb9d19091cad5b6f8dc23401ad66.jpg&w=780)
Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, ում թիմը զբաղվել է անվարորդ ավտոմեքենա ստեղծելու գործով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Bloomberg-ի տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:
Apple ընկերությունը պաշտոնապես չի հաստատել սեփական անվարորդ տրանսպորտային միջոցը մշակելու լուրը՝ հրաժարվելով մեկնաբանություններից:
Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:
![](banners/armflix.jpg)