Նարեկ Մանթաշյանը 2 ամսով կալանավորվեց
Right![Նարեկ Մանթաշյանը 2 ամսով կալանավորվեց](/timthumb.php?src=disc/15-12-21/2dcc1957f6cf772e7c265dae62c1d624.jpg&w=780)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Նշենք, որ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչը։
Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։
![](banners/armflix.jpg)