«Բարոյական ցույց տալ գրեթե բոլորն էլ կարող են, սոցկայքերի դարաշրջան է». Ալեքսանդր Բաբասյան
Other![«Բարոյական ցույց տալ գրեթե բոլորն էլ կարող են, սոցկայքերի դարաշրջան է». Ալեքսանդր Բաբասյան](/timthumb.php?src=disc/25-12-21/101921c2b2e28afe04a8b0e06e73621a.jpg&w=780)
Դերասան Ալեքսանդր Բաբասյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և խորհրդավոր գրառում կատարել:
«Բարոյական ցույց տալ գրեթե բոլորն էլ կարող են, սոցկայքերի դարաշրջան է… Կարևորը բարոյական հոգին և միտքն են»,- գրել է դերասանը:
Նշենք, որ ամիսներ առաջ Ալեքսանդրի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ Ալեքսանդրի ամուսնալուծության մասին: Լիլիթի խոսքով` Ալեքսանդն իրեն բազմիցս դավաճանել է:
«Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր Լիլիթը:
![](disc/25-12-21/a9a8ff8032bfcaca81605a0e9d8aa651.jpg)
![](banners/armflix.jpg)