Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել գնդապետ Արթուր Երոյանը
Society![Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել գնդապետ Արթուր Երոյանը](/timthumb.php?src=disc/11-01-22/fe4c10e22acc01264ccd0297f941520d.jpg&w=780)
Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։
Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։
![](disc/11-01-22/cf60902599a1c0eab0837c5e4589c7ad.jpg)
![](banners/armflix.jpg)