«Մեծ Բրիտանիան հակադարձում է Կրեմլի ապատեղեկատվությանը ռուսական սոցիալական ցանցերում». The Telegraph
World![«Մեծ Բրիտանիան հակադարձում է Կրեմլի ապատեղեկատվությանը ռուսական սոցիալական ցանցերում». The Telegraph](/timthumb.php?src=disc/20-03-22/2fb8944628c25278c8cee6b11d0a050b.jpg&w=780)
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը հատուկ ստորաբաժանում է ստեղծել Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար», գրում է The Telegraph-ը։ Գերատեսչությունը կոչվում էր «Կառավարության տեղեկատվական խուց», այն ներառում էր արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և պետական այլ գերատեսչությունների 35 աշխատակից։
Ինչպես նշում է The Telegraph-ը, ուկրաինական պատերազմի վերաբերյալ Լոնդոնի դիրքորոշումը խթանելու համար GIC-ը գովազդ է գնել ռուսական սոցիալական ցանցերում, այդ թվում՝ VKontakte-ում։ VK-ի մամուլի ծառայությունը հերքել է այս տվյալները։
![](banners/armflix.jpg)