Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է ինքնալուծարվել
World![Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է ինքնալուծարվել](/timthumb.php?src=disc/05-04-22/96a4621b73a98c56689de9111c3d3dc9.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ առաջարկել է Խորհրդին ինքնալուծարվել կամ Ռուսաստանին դուրս հանել կազմակերպությունից, հայտնում է РИА «Новости»-ն։
Նա ընդգծել է, որ ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից որոշումներ են պահանջվում` «ուղղված Ուկրաինայում խաղաղության վերականգնմանը», և դրա համար անհրաժեշտ է հեռացնել Ռուսաստանին, որպեսզի նա չկարողանա արգելափակել Ուկրաինայում իր գործողությունների վերաբերյալ որոշումները, «բարեփոխել անվտանգության համակարգը» կամ «ինքնալուծարվել», եթե այլընտրանքներ չլինեն:
Զելենսկին ընդգծել է, որ ՄԱԿ-ն այսօր ի վիճակի չէ արդյունավետորեն արձագանքել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, և ուշադրություն է հրավիրել Կիևում համաշխարհային անվտանգության համակարգի բարեփոխման վերաբերյալ գլոբալ համաժողով անցկացնելու անհրաժեշտության վրա։
![](banners/armflix.jpg)