Ռուսաստանը պատրաստ է համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ. Մատվիենկո
World![Ռուսաստանը պատրաստ է համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ. Մատվիենկո](/timthumb.php?src=disc/31-05-22/66f2cb301d7385a9404d5b1dc9505f0c.jpg&w=780)
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների և համաձայնագրերի ստորագրման համար, որոնք «կհանգեցնեն խաղաղության», երեքշաբթի ասաց Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բաց ենք բանակցությունների համար: Ես լիովին համաձայն եմ ձեր դիրքորոշման հետ, որ անհրաժեշտ են դիվանագիտական, խաղաղ լուծումներ, բայց դա պահանջում է կամք երկու կողմերից: Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, համաձայնագրերի ստորագրման, ինչը կկանգնեցներ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը և կբերեր խաղաղություն, սակայն Կիևի կողմից նման պատասխան ռեակցիա չենք տեսնում»,- ասել է Մատվիենկոն՝ դիմելով Նյուսիին։
![](banners/armflix.jpg)