Yerevan to host next meeting of Eurasian Intergovernmental Council We have considerable mutual understanding on several issues, Ararat Mirzoyan on Relations with Turkey Armenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: Tasmagambetov Adoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: Kobakhidze In his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin Institute Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin 

ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

Blogosphere

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ:

Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները:

Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։

Եվ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։

Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։

Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել:

Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝

1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար,

2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների,

3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները,

4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։

Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Exploring the possibility of discovering life on exoplanets: ARMENPRESS exclusive with Michel MayorYerevan to host next meeting of Eurasian Intergovernmental CouncilPashinyan sent a condolence message to Putin over Artur Chilingarov's PassingBlinken announced entire comprehensive review of our policy with respect to Georgia, MillerJake Sullivan and Cagatay Kilic discuss Armenia-Azerbaijan peace processKylian Mbappe signs for Real MadridWe have considerable mutual understanding on several issues, Ararat Mirzoyan on Relations with TurkeyModi’s alliance wins majority in early India vote countOil Prices DownArmenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: TasmagambetovArmenia's Foreign Minister discussed with his Georgian counterpart upcoming programs aimed at strengthening strategic cooperationUkraine can strike Russian targets with Dutch F-16s – Minister of Defence of the NetherlandsFirst truck from China arrived in Armenia within framework of 'Crossroads of Peace' projectAdoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: KobakhidzeIn his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin InstituteTurkish police detained 13 participants in attack on SOCAR officeArmenia will join the AIIB - NA committee approvedAzerbaijani state apparatus continues to disseminate false scientific theses on international platforms – “Geghard” SAF37 presidential candidates registered in Iran within four daysIn 2023, 839 displaced Nagorno-Karabakh families benefited from housing provision programTigran Avinyan invited Kyiv Mayor to YerevanHakan Fidan and Ali Bagheri Kani discussed situation in Gaza StripZelensky and Austin discussed supply of F-16 fighter jets to Kyiv, strengthening of Ukraine's air defense systemDelegation led by Alen Simonyan leaves for Slovenia on official visitWithdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO
Most Popular