Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Georgia![Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/16-07-22/a83067efaafa276adc5f76d11e12cd8c.jpg&w=780)
Այսօր՝ հուլիսի 16-ին, Վրաստանում՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է, գրում է Sputnik Georgia֊ն։
Վրաստանում վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակա տարածքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:13-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
![](banners/armflix.jpg)