Բելլա Հադիդը իր NFT հավաքածուի թիզերում ներկայացել է թիթեռի տեսքով
Video25-ամյա մոդել Բելլա Հադիդը վերափոխվել է կիբորգ թիթեռի իր CY-B3LLA NFT հավաքածուի թիզերում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բելլա Հադիդը սոցիալական ցանցերում հրապարակել է իր CY-B3LLA NFT հավաքածուի թիզերը: CY-B3LLA NFT հավաքածուի մեկնարկի մասին առաջին անգամ հայտնի դարձավ մոտ երկու ամիս առաջ՝ մայիսին։ Այն կներառի 11111 ժետոն, որոնք նման կլինեն Բելլա Հադիդի 3D սկանավորված տարբերակին, որը ստեղծվել է ըստ հաճախորդի ցանկության։ NFT-ի սեփականատերերը կդառնան նոր հատուկ համայնքի անդամներ և կկարողանան անձամբ հանդիպել մոդելին:
![](disc/27-07-22/a68da87ec298f0cc3ee9c1294548fd7d.jpg)
![](disc/27-07-22/be86181039b8a4849673aa45018b094e.jpg)
![](disc/27-07-22/171a9e5f942769e008f4a55d17b7eff0.jpg)
![](banners/armflix.jpg)