Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին գրոհել Սերբիայի հյուսիսային հատվածը. Վուչիչ
![Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին գրոհել Սերբիայի հյուսիսային հատվածը. Վուչիչ](/timthumb.php?src=disc/31-07-22/cd38588f94bd6f558a70ec99c0a6bb78.jpg&w=780)
Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին գրոհել Սերբիայի հյուսիսային հատվածը, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա խոստացել է մոտ ժամանակներս արտակարգ ուղերձով դիմել ազգին՝ կապված ինքնահռչակ հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, հայտնում է պորտալը, փոխանցում է «Вечерне новости» պորտալը։
«Կարծում եմ, որ մենք երբեք ավելի բարդ ու ծանր վիճակում չենք եղել, քան այսօր։ Ինչու ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է Վուչիչը։
Հուլիսի 31-ին ավիահարվածի ազդանշաններ են հնչել ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսային շրջաններում, որտեղ բնակեցված են սերբերը: Տեղի բնակչությունն սկսել է բարիկադներ կառուցել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ սերբերը հրազենային վնասվածքներ են ստացել Յարինջեի անցակետում։
![](banners/armflix.jpg)