EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Օգոստոսի 3֊ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Այսօր դուք կկարողանաք արժանի կիրառություն գտնել ձեր բազմաթիվ տաղանդներին: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը, որը երբեմն չափից անցնում է, օգնում է գտնել նոր դաշնակիցներ, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ անհաջողության դեպքում նրանք ձեզանից երես կթեքեն: Հին ընկերները կուրախացնեն հաճելի նորություններով, հնարավոր է, որ դա օգնի ինչ-որ վաղեմություն ունեցող խնդիրներ հարթելուն:

Ձեր էմոցիոնալ վիճակի վրա չափազանց բարենպաստ կազդի գեղարվեստի թանգարաններ այցելելը: Օրվա երկրորդ կեսին գեղեցիկի հանդեպ ձգտումն այնքան ուժեղ կլինի, որ կփորձեք շրջակա աշխարհը փոխել:

Ցուլ. Օրը չի կարելի թեթև և հաճելի անվանել, սակայն անհաջող էլ չես համարի: Դուք ուղղակի պետք է պայքարեք ձեզ համար ամենակարևոր բանի համար, և այդ ճակատամարտը բավական հրապուրիչ կդառնա: Օրվա երկրորդ կեսին ձեր տրամադրությունը կփչանա, դուք նյարդային կդառնաք, անգամ` վրեժխնդրության հակումներ կցուցաբերեք:

Դուք համառորեն և հետևողական նվաճում եք ձեզ հետարքրքող մարդկանց համակրանքը, պահերով կպչում պահվածք եք ձեզ թույլ տալիս: Ձեր հասցեին բավական շատ քննադատություն է հնչում, ինչին պետք է կարողանաք փիլիսոփայորեն մոտենալ:

Երկվորյակներ.  Դուք ձգտում եք ազնիվ և արդար լինել, ընդունում եք այնպիսի որոշումներ, որ հաշվի առնվեն ոչ միայն ձեր կարծիքները, այլև` ուրիշների շահերը: Նման մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել կոնֆլիկտներից, ստանալ այնմարդկանց աջակցությունը, ում հետ նախկինում դժվար էր լեզու գտնելը: Շատ հարմար օր է այնպիսի մարդու հետ հանդիպման համար, ում հետ պլանավրում եք համատեղ բիզնես սկսել:

Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները. որքան ավելի մոտ եք տանը, այնքան ավելի հարմարավետ եք ձեզ զգում: Մրսելու վտանգ կա, այնպես որ լավ կլինի` պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկեք:

Խեցգետին. Օրը ձեզ հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Շանս կա գտնել մի մարդու, ով ձեզ կհասկանա կեսխոսքից, կզգա ձեր հոգու ամեն մի շարժում: Այսօր սկսվող ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան շատ ներդաշնակ, եթե դուք չփորձեք արագացնել իրադարձությունները, չճնշեք ձեր ընտրային:

Ձեր եռանդն այսօր կործանիչ բնույթ ունի, ձեր գործողությունների արդյունքում շատ իրեր կարող են ջարդվել, տեխնիկան ու գործիքները` շարքից դուրս գալ: Ցանկալի չէ ուղևորության մեկնել` ղեկին նստած, իսկ ահա ոտքով զբոսանքների դեմ աստղերը ոչինչ չունեն:

Առյուծ. Այսօր ձեր կենսական եռանդը բավական ցածր մակարդակի վրա է, այնպես որ հնարավորին պետք է խուսափեք ֆիզիկական բեռնվածություններից, որոնք կարող են տհաճ ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Օրը առավելապես հարմար է տանը հանգստանալու, ընտանիքի անդամների շփումների, այնպիսի բաներով զբաղվելու համար, որոնք չեն պահանջում ուշադրության գերկենտրոնացում: Դուք հիանալի լեզու կգտնեք երեխաների և դեռահասների հետ, սիրով կօգնեք բոլոր նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակներում: Կարող եք նվերներ անել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Կույս. Սա ձեզ համար օրիգինալ գաղափարների, ոչ ստանդարտ որոշումների ու գործողությունների օր է, երբ դուք դրանցով կզարմացնեք շատերին: Ստեղծագործական ներուժը չափազանց բարձր է, և դա անդրադառնում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մարդիկ ձեզ հետ շփվելու մեծ կարիք ունեն, և հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Ահռելի հաճույք կպատճառի թատրոն կան համերգային դահլիճ այցելելը, լավագույն տարբերակը երաժշտական ներկայացում դիտելն է:

Օրվա երկրորդ կեսը հագեցած է իրադարձություններով և դու  գրեթե ժամանակ չեք ունենա կատարված իրադարձությունների շուրջ խորհելու համար:

Կշեռք. Օրը առավելագույնս հարմարեցված է համախոհների հետ շփումների, համատեղ գործունեության համար: Ձեզ սատարող մարդիկ շատ բանի են պատրաստ` ձեր գաղափարները կյանքի կոչելու համար: Ընդ որում, նրանց, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում, միանգամայն կարող եք վստահել: Ձեզ շատ են խորհուրդներ տալիս, սակայն ավելի լավ կլինի առաջնորդվեք սեփական սթափ դատողությամբ:

Հաջող կանցնել գնումները: Հարմար օր է գեղեցկության սրահ այցելելու, իմիջը փոխելու համար: Ռոմանտիկ բնույթի ծանոթությունը լուրջ շարունակություն չի ունենա:

Կարիճ. Չափազանց վառ, հիշվող օր է` լի դրական էմոցիաներով: Դուք կարողանում եք զգալ մտերիմ մարդկանց տրամադրությունը, հասկանալ նրանց ցանկությունները: Շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակ ու հանգիստ են, ձեր բարյացկամությունը չի մնում աննկատ, հմայքը օգնում է սրտեր նվաճել: Շատ լավ օր է ցանկացած հարաբերություններ սկսելու համար` ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

Քանի որ ձեր կենսական ներուժն օրվա ընթացքում կնվազի, ցանկալի է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հեռավոր ուղևորություններից, հոգնեցուցիչ գործերից:

Աղեղնավոր. Այսօր դուք ավելի շատ զբաղված կլինեք ուրիշների գործերով, քան` ձեր սեփական: Դա օգտակար է դառնում բոլորի համար, քանի որ դուք գլուխ չեք կոտրում ձեր խնդիրների վրա, այլ գտնում եք դրանց լուծումները ենթագիտակցորեն: Հանդիպումներն ավելի լավ է պլանավորել կեսօրին, քանի որ այդ պահին դուք առավելագույնս բաց եք և շփումներին տրամադրված:

Հնարավոր են զգալի ֆինանսական մուտքեր, կամ արժեքավոր նվերներ: Խոշոր գնումներ ցանկալի է չանել, իսկ մանր ձեռքբերումներից իմաստ չունի հրաժարվել: Բարենպաստ օր է տեղափոխվելու կամ տանը վերանորոգում սկսելու համար:

Այծեղջյուր. Լավ օր է լուրջ ու կարևոր գործ սկսելու համար: Ձգտեք առաջ գնալ առանց շտապողականության, ուշադրություն դարձրեք մանր բաների վրա: Օգնականներ կգտնվեն, սակայն բոլոր կարևոր որոշումները ստիպված եք լինելու ինքնուրույն կայացնեք, և դա լավ է, քանի որ ձեր տեսակետը ճիշտ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրականացնել իրենց պատվախնդիր մտահղացումները:

Աճում է ձեր ազդեցությունը շրջապատի վրա, և դժվար թե որևէ մեկը ցանկանա դրան դիմակայել: Ձեզ անվերջ դիմում են անօգնական, կորուսյալ մարդիկ: Մտածեք այն հացրի շուրջ, թե արդյոք ցանկանում եք նրանց համար ավերջ օգնական լինել:

Ջրհոս. Դուք այսօր շատ քիչ եք խոսում, և դա լավ է, քանի որ օրն ավելի հարմար է պրակտիկ գործերի, քան` զրույցների համար: Կարելի է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված բարդ խնդիրներ լուծել, բիզնես պլաններ մշակել: Դուք մտածում եք մաթեմատիկական ճշգրտությամբ, ոչինչ տեսադաշտից բաց չեք թողնում; Սակայն, ցավոք, ձեզ միշտ չէ, որ հաջողվում է ուշադրություն դարձնել շրջապատի զգացմունքների վրա, ինչը կարող է ոմանց համար վիրավորական լինել:

Դուք կասկածամիտ եք և չեք վստահում շրջապատի մարդկանց: Նոր ծանոթությունների դեպքում դա իրեն արդարացնում է, իսկ ահա մտերիմները դրանից նեղվում են:

Ձկներ. Այն ամենն, ինչ դուք մտածում, ասում և անում եք, ճիշտ է, և զարմանալի է, որ շրջապատը միշտ չէ, որ դրա հետ համաձայն է: Ամենայն հավանականությամբ, նրանց հասկանալի չէ ձեր մտքի ընթացքը: Մի զլացեք բացատրություններ տալ` շանս կա աջակցություն ստանալ, և դա ձեզ չի խանգարի: Դուք հակված եք չափից ավեի պահանջել նրանցից, ում սիրում եք, այնինչ ավելի լավ կլիներ փորք-ինչ ներողամտություն ցուցաբերել:

Օրը հարմար է ուսման համար, աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ճշգրիտ գիտությունների վրա: Ուղևորությունները ձեզ չեն հոգնեցնում, չնայած որ շատ ժամանակ եք անցկացնում ղեկին նստած:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular