Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ կան տուժածներ
Emergency Case![Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ կան տուժածներ](/timthumb.php?src=disc/06-08-22/cc5c4b175ccd256734ce3b8fa1fa44d6.jpg&w=780)
Օգոստոսի 5-ին, ժամը 23։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Infiniti QRX» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 2003 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 2002 թ.) և Լ․ Գ․-ին (ծնված 2002 թ) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
![](banners/armflix.jpg)