Պիկեն Շակիրայից բաժանվելուց երկու ամիս անց սիրավեպ է սկսել 23-ամյա աղջկա հետ
PhotosԵրկու ամիս առաջ Շակիրան բաժանվեց իր սիրելի Ժերար Պիկեի հետ 12 տարվա հարաբերություններից հետո։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Եվ չնայած նրանք փորձում էին ընկերական հարաբերություններ պահպանել հանուն երեխաների դաստիարակության, նրանց մոտ, ըստ երևույթին, դա չի ստացվում: Աստղերը երկու որդի ունեն՝ 7-ամյա Սաշան և 9-ամյա Միլանը: Այժմ նախկին զույգը պատրաստվում է՝ դիմելու դատարան՝ խնամակալության հարցը լուծելու համար։
Բայց ինքը՝ Ժերար Պիկեն, հավանաբար այնքան էլ չի անհանգստանում Շակիրայից բաժանվելու կապակցությամբ, գրում է Peopletalk-ը: Նախօրեին The Sun-ը տեղեկացել է, որ ֆուտբոլիստը գաղտնի սիրավեպ է սկսել 23-ամյա ուսանողուհու հետ։ Նրա նոր ընտրյալը Կլարա Չիա Մարտին է, ում հետ միասին աշխատում են։ Այժմ զույգը փորձում է հնարավորինս պահպանել գաղտնիությունը, ուստի մինչ այժմ լրագրողներին չի հաջողվել համացանցում լուսանկարներ գտնել։