Շակիրան և Պիկեն կհայտնվեն դատարանում` 20 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի պատճառով
Leisure![Շակիրան և Պիկեն կհայտնվեն դատարանում` 20 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի պատճառով](/timthumb.php?src=disc/15-08-22/b0b1a7956149c3420f45ed5b4fef24ec.jpg&w=780)
«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն և հայտնի երգչուհի Շակիրան, ովքեր այս ամառ հայտարարեցին իրենց բաժանման մասին, դատական հայց են ներկայացնելու մասնավոր ինքնաթիռի պատճառով:
Ըստ իսպանական Marca թերթի, զույգը քննարկում է 20 միլիոն դոլար արժողությամբ Learjet 60XR ինքնաթիռի բաժանումը:
Այս ինքնաթիռը, որը կարող է տեղավորել մինչև տասը ուղևոր, ընդհանուր ձեռք բերված գույքի մի մասն է, որի ապագան կորոշի դատարանը։
Հիշեցնենք, որ զույգն ունի երկու որդի՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։
![](banners/armflix.jpg)