Հրապարակվել են Ջոլիի՝ 2016 թվականին Փիթի հետ վիճաբանության ժամանակ ստացած կապտուկների լուսանկարները
Photos![Հրապարակվել են Ջոլիի՝ 2016 թվականին Փիթի հետ վիճաբանության ժամանակ ստացած կապտուկների լուսանկարները](/timthumb.php?src=disc/20-08-22/662e2a1642bde5b207fceb0e3407b0a3.jpg&w=780)
Անջելինա Ջոլիի կապտուկների լուսանկարները, որոնք դերասանուհին ստացել է 2016թ.՝ նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ կոնֆլիկտի արդյունքում, հայտնվել է ԶԼՄ-ներում, հաղորդում է Page Six-ը։
Page Six-ը հրապարակել է այդ լուսանկարները՝ ձեռքի և արմունկի կապտուկներով։ Դերասանուհին հեմատոմաներ է ստացել Բրեդ Փիթի հետ վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել 2016 թվականին՝ մասնավոր ինքնաթիռում: Ջոլիի խոսքով՝ Փիթը ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց որդեգրած որդու՝ Մեդոքսի նկատմամբ, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, և իր նկատմամբ, երբ փորձել է պաշտպանել դեռահասին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլին դատի է տվել ՀԴԲ-ին, որը հետաքննում էր նրա հակամարտությունը Բրեդ Փիթի հետ 2016թ. Այնուհետեւ գործը փակվել է դերասանի մեղավորության ապացույցների բացակայության պատճառով։
![](disc/20-08-22/68f4b8e7f6565b653503192e89aece1d.jpg)
![](disc/20-08-22/1f91a3015688e661efcb9dfc4668f081.jpg)
![](disc/20-08-22/7cbb9d8d7f9adf86918bf977a535ec1d.jpg)
![](disc/20-08-22/39b78466c603d2152ba6416028228044.jpg)
![](banners/armflix.jpg)