Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել
Other![Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել](/timthumb.php?src=disc/24-08-22/86c8d33b83d6e46543ce62ca56fe733f.jpg&w=780)
Սիլվեստր Ստալոնեն և նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, բաժանվել են 25 տարվա ամուսնությունից հետո։
Դերասանի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ մեղադրելով Ստալոնեին ընտանեկան միջոցներից ակտիվներ տեղափոխելու մեջ։
Ըստ TMZ-ի՝ Ջենիֆեր Ֆլավինն իր փաստաթղթերը ներկայացրել է ուրբաթ օրը Ֆլորիդայում։
TMZ-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերում Ֆլավինը մեղադրում է Ստալոնեին «կնոջ ունեցվածքի կանխամտածված սպառման և/կամ յուրացման մեջ, որը բացասական տնտեսական ազդեցություն է ունեցել ընտանիքի ակտիվների վրա»:
Երկրպագուները Ստալոնեի ընտանիքում պառակտումը կապում են դաջվածքի անհաջող փորձի հետ: Դերասանի ուսին դաջված էր կնոջ դիմանկարը, սակայն վերջերս նա դրա վրայից գանգ է դաջել։
Ստալոնեն արձագանքել է դաջվածքի քողարկմանը՝ բացատրելով, որ ցանկանում է թարմացնել իր կնոջ դիմանկարը, սակայն «արդյունքները գոհացուցիչ չէին և անուղղելի»։
![](disc/24-08-22/1658fa09605cf5ac350e86de96a89352.jpg)
![](banners/armflix.jpg)