Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է․ Էրդողան
Turkey![Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է․ Էրդողան](/timthumb.php?src=disc/06-09-22/e6e78bdea0c7cd7866a7a874987ea3a2.jpg&w=780)
«Թուրքիան գազի հարցում ոչ մի դժվարություն չունի»։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Եվրոպայում գազի հետ կապված ճգնաժամը, փոխանցում է «Անադոլու»-ն։
Նա ընդգծել է, որ Եվրոպան այժմ հնձում է այն, ինչ ցանել է։
«Եվրոպան լուրջ դժվարություններ է ունենալու այս ձմռանը, իսկ մենք, ներկայում, ոչ մի խնդիր չունենք բնական գազի հարցում»,-նշել է Էրդողանը։
![](banners/armflix.jpg)