Արմեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ է խոսել ՆԱՏՕ֊ի բրյուսելան կենտրոնակայանում
Foreign![Արմեն Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ է խոսել ՆԱՏՕ֊ի բրյուսելան կենտրոնակայանում](/timthumb.php?src=disc/03-10-22/b00384365ca0e00c6e59797e345ef64b.jpg&w=780)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել եմ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Ներկայացրել եմ նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում խոսել եմ նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:
Խոսել եմ նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին»:
![](banners/armflix.jpg)