Մեր պաշպաններին ճնշում են. Զելենսկին ընդունել է ՌԴ-ում մասնակի զորակոչի արդյունավետությունը
Աշխարհ![Մեր պաշպաններին ճնշում են. Զելենսկին ընդունել է ՌԴ-ում մասնակի զորակոչի արդյունավետությունը](/timthumb.php?src=disc/14-10-22/2a1ef0617edd6e8c7087f4effcda7f86.jpg&w=780)
Ռուսական զորքերի թվաքանակի աճը՝ մասնակի մոբիլիզացիայի շնորհիվ, շոշոփելի ճնշում է գործադրում Ուկրաինայի զինված ուժերի վրա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հիմա Ռուսաստանն իր զորակոչված հազարավոր զինվորներին ուղարկում է ռազմաճակատ: Դա լրացուցիչ ճնշում է ստեղծում մեր պաշտպանների վրա: Սա զգայուն ճնշում է»,- իր տեսաուղերձում նշել է Զելենսկին, փոխանցում է ura.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրա շրջանակներում կզորակոչվեն 300 հազար քաղաքացիներ:
![](banners/armflix.jpg)