Համացանցում քննարկում են Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ճերմակած մազարմատները
PhotosԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Լուսանկարներում երևում են նրա ճերմակած մազարմատները, գրում է Daily Mail-ը:
Կայքի օգտատերերն իրենց հերթին ենթադրել են, որ աղջիկը երեխայի է սպասում, այդ պատճառով էլ նա չի շտապում դիմել ոճաբանի։ «Երևի հղի է, ուստի չի ուզում մազերը ներկել», «Գուցե հղի է, խուսափում է քիմիայից», «Հղի՞ է։ Թե՞ սա նորաձևության նոր միտում է»,- գրել են հոդվածի տակ մեկնաբանություններում։
Իվանկա Թրամփը երեք երեխա ունի միլիոնատեր Ջարեդ Քուշներից, ում հետ նա ամուսնացել է 2009 թվականին՝ 11-ամյա Արաբելլան, 9-ամյա Ջոզեֆը և 6-ամյա Թեոդորը: